Պանդոկի ծխատարում կուտակված յուղային զանգվածի այրումից հրդեհ է բռնկվել
21:12 - 12 օգոստոսի, 2023

Պանդոկի ծխատարում կուտակված յուղային զանգվածի այրումից հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 12-ին՝ ժամը 08։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի 29/2 հասցեում գտնվող Պանդոկի ծխատարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է ծխատարում կուտակված յուղային զանգվածը։ Փրկարար ծառայության փոխանցմամբ տուժածներ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել