2023-08-14-b3fb8564-4c80-4c5b-a6a8-7d00e3aaca46.jpg

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:

«Վերջին շաբաթների ընթացքում «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-խմբ․) «ապօրինի տեղակայված» (չակերտները-խմբ․) Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» (չակերտները-խմբ․) նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով «հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու» (չակերտները-խմբ․) նպատակով։

Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջները» (չակերտները-խմբ․) Ադրբեջանի նկատմամբ, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները-խմբ․) բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։

Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» (չակերտները-խմբ․) ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», – ասվում է Աեդրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն