news.am: Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմում բողոքի ակցիա են կազմակերպել Իսրայելի ԱԳՆ-ի մոտ՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը:
Ակցիայի մասնակիցները Իսրայելի ԱԳՆ-ից պահանջել են՝ օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի բացեն Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար աղետը եւ հերթական ցեղասպանությունը կանխելու համար:
Նրանք իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է՝ «Կանխեք ցեղասպանությունը», «Հոլոքոստի ժամանակ հայերը փրկել են հրեաներին, Իսրայել, քայլ արա այսօր» եւ այլն, եւ վանկարկում են՝ «Բացե΄ք լաչինի միջանցքը», «Կանխե΄ք նոր Հոլոքոստը»:
Ակցիայի մասնակիցները հայտարարելով, որ Իսրայելի մի խումբ մտավորականներ դիմել են իրենց երկրի ԱԳՆ-ին՝ միջանցքը բացելու հարցով, կարծում են, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում կայունության պահպանման համար:
comment.count (0)