armenpress.am։ Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Այս մասին հաստատեց Հովհաննիսյանը: «Այո, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հիմա մշակում ենք մեր ծրագիր ֆուտբոլի զարգացման համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:
comment.count (0)