Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելեց Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։
Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)