Հսկա քարն ընկել է Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի
12:07 - 22 օգոստոսի, 2023

Հսկա քարն ընկել է Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի

Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից․ երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել