Ստամբուլ-Երևան չվերթների դադարեցման պատճառով հայ ուղևորները մնացել են Ստամբուլում |tert.am|
07:46 - 28 նոյեմբերի, 2019

Ստամբուլ-Երևան չվերթների դադարեցման պատճառով հայ ուղևորները մնացել են Ստամբուլում |tert.am|

tert.am: Թուրքական Atlas Global ավիաընկերությունը, որը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է, նոյեմբերի 26-ին հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները մինչև դեկտեմբերի 21-ը դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Թռիչքների դադարեցման պատճառ են հանդիսացել Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության մոտ առաջացած ֆինանսական խնդիրները:

Չնայած տարածած հայտարարությանը՝ ընկերությունը ժամանակին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին չվերթների դադարեցման մասին, ինչի պատճառով շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում և չեն կարողացել գալ Հայաստան:

Ընկերությունը հայտարարել է, որ նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության պահանջով դիմած անձանց համար ընկերության կայքում դեկտեմբերի 16-ին կտեղադրվի ուղեցույց, իսկ մինչ այդ՝ տոմսեր ամրագրելու բոլոր տարբերակներն այլևս փակ կլինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել