Թուրք ժողովուրդն Իրանին բարեկամ երկիր է համարում․ Թուրքիայում Իրանի դեսպան |ermenihaber.am|
10:05 - 27 նոյեմբերի, 2019

Թուրք ժողովուրդն Իրանին բարեկամ երկիր է համարում․ Թուրքիայում Իրանի դեսպան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը հարցազրույց է տվել թուրքական հեռուստաալիքներից մեկին, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև Իրան-Թուրքիա փոխհարաբերություններին։

Դեսպանը մասնավորապես նշել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի քան 500 տարի է կայուն ու ամուր են, և ներկայումս էլ Թուրքիայի քաղաքական ուժերը Իրանի հարցում կոնսենսուս ունեն։

Ըստ Ֆարազմանդի՝ թուրք ժողովուրդն Իրանն ընկալում է որպես բարեկամ երկիր, Թուրքիայում ավելի մեծ է հետաքրքրությունը պարսկերենի նկատմամբ քան նույնիսկ Իրանում, ոչ ոք Իրանը չի դիտարկում որպես սպառնալիք, ուստի այս երկու երկրները կարող են լավ գործնկերներ լինել։

Խոսելով տնտեսական փոխհարաբերություններից՝ Մոհամմադ Ֆարազմանդն ասել է, որ 2018 թվականին Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9.3 միլիարդ դոլար, սակայն իրենք նպատակ ունեն այդ թիվը հասցնել 30 միլիարդի։

Իրանի դեսպանը շեշտել է նաև, որ երկու երկրների միջև առևտուր չի իրականացվում ամերիկյան դոլարով, այլ՝ եվրոյով կամ թուրքական լիրայով։ Ներկայումս առևտրի 35%-ն իրականացվում է տեղական արժույթներով և մտադրություն կա ավելացնելու թուրքական լիրայով և իրանական թումանով իրականացվող առևտրի մասնաբաժինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել