Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած «ԱՊԱ» և «Թրենդ» լրատվական գործակալությունները հայտնում են, որ Լաչինի միջանցքի անցակետից բերման է ենթարկվել 3 հոգի։
Ըստ ադրբեջանական կողմի՝ 3 քաղաքացիները Արցախի «Մարտունի-Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նշվում է, որ նրանց նկատմամբ դեռևս 2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են՝ հնարավոր է, որ «Ադրբեջանը հաշվի առնի ձերբակալվածների երիտասարդ և մարզիկ լինելու հանգամանքը և, ըստ այդմ, նրանց նկատմամբ կիրառվի վարչական պատասխանատվություն»։ Ըստ «Թրենդ»-ի՝ նրանք կարտաքսվեն Հայաստան՝ այլևս հնարավորություն չունենալով մուտք գործել Արցախ։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը առևանգել է Արցախից Հայաստան մեկնող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին, որը ռուս խաղաղապհների ուղեկցությամբ մեկնում էր Հայաստան՝ ուսման նպատակով։
comment.count (0)