2023-08-28-bd83a176-9c91-4b84-979b-ba297de3394e.jpg

Լաչինի միջանցքի հարցով միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կցուցաբերենք․ Էմանուել Մակրոն |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել դեսպանների համաժողովում, ուր անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

«Ոչինչ չի կարող արդարացնել այն հումանիտար իրավիճակը, որն այսօր ապրում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ այս շաբաթ հնարավորություն կունենա խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն