«Հայաքվեն» ստորագրահավաքի արդյունքներն այսօր ԿԸՀ կներկայացնի
10:11 - 31 օգոստոսի, 2023

«Հայաքվեն» ստորագրահավաքի արդյունքներն այսօր ԿԸՀ կներկայացնի

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնել առաջարկող «Հայաքվե» նախաձեռնությունն իրականացված ստորագրահավաքի արդյունքներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի։

Հարցն Ազգային ժողովի օրակարգ մտնցելու համար անհրաժեշտ էր 50 հազար ստորագրություն, հավաքվեց 8 հազարով ավելի։

«Մեր նպատակն է օրենքի նախագիծն անցկացնել Ազգային Ժողովում։ Դա հնարավոր կլինի, եթե նախաձեռնության համար ստորագրած յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր ստորագրությանը։ Երբ և ինչպես, ընթացքում կտեղեկացնենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել