factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օգոստոսի 31-ին հրապարակել է 3 որոշում և վճիռ՝ Ադրբեջանի 8 դիմումների վերաբերյալ։ Բողոքների հիման վրա եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 65 հազար եվրոյով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նաբատ Բագիրովայի և հինգ այլ դիմումատուներ բողոքել էին սեփականության իրավունքի խախտման դեմ։ Նրանց անշարժ գույքը՝ տներ, հողատարածքներ կամ բնակարաններ, քանդվել են 2015-16 թվականներին Բաքվում ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակում: Գույքի օտարումն ապօրինի է եղել։
Եվրոպական դատարանը որոշել է, որ դիմումատուների բողոքն արդարացված է՝ գտնելով, որ խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։ Դատարանը նշել է կառավարության և դիմումատուների միջև համաձայնության գալու հնարավորության մասին։ Եթե կողմերը 3 ամսվա ընթացքում համաձայնության գան, ապա պետք է զեկուցեն ՄԻԵԴ-ին, ինչից հետո վերջնական որոշում կհրապարակվի։
«Սուգրա Գուլիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշվում է Սարայի մունիցիպալիտետում 0,3 հեկտար տարածքի բռնագրավման մասին։ 178 հազար մանաթի փոխհատուցում վճարելու պահանջով հայցը տեղի դատարանները չեն բավարարել։ Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը և որոշել է պարտավորեցնել հայցվորին վճարել 62,200 եվրո նյութական և 3,000 եվրո բարոյական վնասի համար։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։
comment.count (0)