Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար, ասված է «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ․
«Չպետք է մոռանանք նաև, որ Ադրբեջանը վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի, էթնիկ հայկական ինքնության դեմ ` բարձր հովանավորությամբ խրախուսվող ու անպատիժ հանցանքներով: Ես սա մշտապես փաստերով եմ ապացուցել:
Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի:
Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Սա բոլոր ժամանակներում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ղեկավար պաշտոնյաներ, որոնց համար պետականության ուժն ու անվտանգությունը սեփական իշխանությունից ու պաշտոնից, քաղաքական շահերից թանկ են»:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի
comment.count (0)