Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ Բաբայան |azatutyun.am|
11:05 - 04 սեպտեմբերի, 2023

Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ շեշտելով ամսի 8-ին Արցախի հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել։

Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Բաբայան․ - Առաջին հերթին, ես չեմ համարում, որ [Արայիկ Հարությունյանը] ճնշման տակ է եղել, ոչ մի ճնշում չի եղել, երկրորդը՝ խնդիրը նա է, որ [Արայիկ Հարությունյանի հրաժարականն] անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ նա պետ է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի ստարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ, և ստեղծված վիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն գնում նստելու, խոսելու, դա ինքն իրեն բերել է էդ ճգնաժամին և նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է։

«Ազատություն»․ - Ձեր ղեկավարած կուսակցությունը երկրորդ խոշոր խմբակցությունն է Արցախի Ազգային ժողովում, սակայն խորհրդարանի նախագահ են ընտրում խորհրդարանի երեք անդամ ունեցող Դաշնակցության ներկայացուցչին, տարօրինակ չեք համարո՞ւմ նման քայլը, և ձեր խմբակցությունը հիմա ի՞նչ պետք է անի, օրինակ, եթե հիմա Շահրամանյանին ներկայացնեն նախագահի թեկնածու, դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ և ինչպե՞ս կարող եք ներազդել խորհրդարնում նախագահի ընտրության գործընթացի վրա, եթե լինի այդպիսին։

Բաբայան․ - Այսինքն այլևս եթե չկա, ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլորն, ովքեր պետք է քվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են։ Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն, հակառակ դեպքում շատ դաժան է լինելու, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ։

«Ազատություն»․ - Պարոն Բաբայան, եթե կարելի է, այդ երեք հոգու անուն-ազգանունը կարո՞ղ ենք հրապարակել։ Հիմա շատերն են արդեն խոսում, մեկը, ասում են, Բակո Սահակյանն է, երկրորդը՝ երրորդ նախագահն է՝ ՍԵրժ Սարգսյանը, երրորդն ո՞ւմ նկատի ունեք Դուք՝ Ռուբեն Վարդանյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։

Բաբայան․ - Իմս ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ։

Ավելի մանրամասն` azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել