«Իմ սերն եմ ուղարկում ողջ հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում ու ամբողջ աշխարհում»․ Սնուփ Դոգը հիշեցրել է Երևանում կայանալիք համերգի մասին
10:26 - 05 սեպտեմբերի, 2023

«Իմ սերն եմ ուղարկում ողջ հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում ու ամբողջ աշխարհում»․ Սնուփ Դոգը հիշեցրել է Երևանում կայանալիք համերգի մասին

Համաշխարհային աստղ, ռեփեր Սնուփ Դոգը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել 2023թ․սեպտեմբերի 23-ին Հայաստանում կայանալիք համերգի վերաբերյալ։

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, իմ մտքերը ձեզ հետ են, իմ սերն եմ ուղարկում ողջ հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում ու ամբողջ աշխարհում։ Ես բերում եմ սեր, խաղաղություն ու բոլորին ուժ եմ մաղթում»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ համերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում, սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը։ Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) է հատկացրել ռեփեր համերգը Երևանում կազմակերպելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել