Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս
23:17 - 05 սեպտեմբերի, 2023

Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։

Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։ 

Հայաստան վերադառնալուց հետո՝ 2016-ին, նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծեց Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը, որը սկսեց զբաղվել նոր քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվության ուսումնասիրությամբ։ Ձևավորման պահին խմբում կար երեք հոգի։ Թիմը սկսեց փնտրել քիմիական միացություններ, որոնք արդյունավետ կլինեին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ։

Ժամանակի ընթացքում խումբը համալրվեց նոր անդամներով և 2020-ին ստացավ լաբորատորիայի կարգավիճակ՝ դառնալով Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիա։ Այժմ թիմում կա ութ հոգի՝ բակալավրիատի ուսանողից մինչև գիտության թեկնածու։

Իսկ թե ինչով է զբաղվում Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան, կարող եք կարդալ «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում:

 

Հեղինակ՝ Աննա Սահակյան
Տեսանյութը՝ Ռոման Աբովյանի
Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի և Ջուլիետտա Հովհաննիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել