Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական, ատելության հռետորաբանությունը»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև մատնանշեց այն փաստը, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական, ատելության հռետորաբանությունը։
«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Սոթքի հատվածում, որի հետևանքով 3 զոհ ունեցանք։
Փաշինյանը նշեց, որ այս սադրանքին նախորդել և հաջորդել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից։
comment.count (0)