Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|
10:20 - 31 հոկտեմբերի, 2019

Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am։ Միջին մասնագիտություն ընտրելու որոշ ուղղություններով կա իներցիոն երևույթներ, բայց աշխատաշուկայի համապարփակ վերլուծությունը թույլ կտա հաջորդ տարի այնպիսի պատվեր իրացնել, որոնց կարիքը կլինի. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վատ է, որ հանրության շրջանում դեռևս կա մեռնող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն, բայց մենք կողմնորոշման ծրագրեր ենք իրականացնում դպրոցներում, որ մեր աշակերտները կարողանան այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ավարտելուց հետո պահանջարկը լինելու է»,-ասաց նա:

Այդուհանդերձ, ըստ նախարարի, արդեն իսկ միջին մասնագիտական կրթության հարցում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել: «Եթե նայեք նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտական տեղերի պատվերը, կտեսնեք, որ շեշտակի փոփոխություններ են եղել, մասնավորապես, հաշվապահական, առողջապահական մասնագիտություններով, և մենք գնահատում ենք աշխատաշուկայի պատկերը և փոփոխություն իրականացնում»,-ասաց նա:

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար հատկացված 1,5 մլրդ դրամի միայն 22 տոկոսն են կարողացել իրացնել, իսկ 2020 թ. համար 2,2 մլրդ գումար են ուզում:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել