Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել
 |armenpress.am|
16:53 - 08 սեպտեմբերի, 2023

Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։

«Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։

2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել