Հաջիևը հայտնել է՝ Բաքուն քննարկումներ անցկացնելու առաջարկ չի ստացել Փաշինյանից
21:13 - 09 սեպտեմբերի, 2023

Հաջիևը հայտնել է՝ Բաքուն քննարկումներ անցկացնելու առաջարկ չի ստացել Փաշինյանից

Բաքուն քննարկումներ անցկացնելու առաջարկ չի ստացել Փաշինյանից։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցների ժամանակ պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել