Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով