factor.am: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
«Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյան՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։
comment.count (0)