«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան

 |aravot.am|
13:46 - 14 սեպտեմբերի, 2023

«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան |aravot.am|

aravot.am: «Բավականին բարդ գործընթացում ենք, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության, հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու»,- հիշեցմանը՝ խաղաղության բանակցությունների արդեն հինգերորդ շրջափուլն է, սակայն սահմանին կուտակումներ են, լարվածությունը շարունակվում է և հարցին՝ սա չի՞ նշանակում, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դրվագներում մեր և Ադրբեջանի մոտեցումները դեռևս հեռու են իրարից․ «Հինգերորդ շրջափուլն է, հիմա ստացել ենք Ադրբեջանի կողմից առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից, և կլինի հետագա գործընթաց։ Գործընթացը շարունակվում է․ ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, որքան էլ կուտակումներ կան սահմաններին»։

Հարցին՝ փակագծեր կբացե՞ք՝ նախկինում ասվել է, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջարկները ջնջած հետ է ուղարկում, նա շարունակո՞ւմ է այս մոտեցումը, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․

«Ադրբեջանի վերջին առաջարկներին դեռ ծանոթ չենք։ Ամեն դեպքում ասեմ՝ ջնջած հետ ուղարկելը, վերաձևակերպվածն է՝ նույն բանն ավելի մեղմ ասած։ Համենայն դեպս, ինչպես նախկինում նշել ենք, կան կոնկրետ կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռ չենք կարողանում հասնել, բայց շարունակում ենք բանակցել։ Ասել ենք, որ ՀՀ-ի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելն է»։

Արթուր Հովհաննիսյանն էլ «ջնջել» եզրույթի հետ կապված արձագանքեց․ «Առհասարակ խոսակցությունները և գործընթացը ջնջել, խմբագրել, վերախմբագրելը մոտեցումները մոտարկելու մասին են։ Ինչպես Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմից որոշակի առաջարկներ, խմբագրումներ են լինում, նորմալ գործընթաց է։ Գույները «ջնջել» բառով խտացնել պետք չէ»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել