ՔՊ-ն չի պատասխանում կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցմանը․ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն
20:29 - 15 սեպտեմբերի, 2023

ՔՊ-ն չի պատասխանում կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցմանը․ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն

«Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն»-ը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ․

«Արդեն 23 օր է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պատասխանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանը, որով խնդրել էինք տրամադրել

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած ՔՊ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, և հաշվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող առնելով օրենքով ամրագրված սահմանափակումները, հստակեցնել, թե որքան գումար է սահմանված շեմը գերազանցելու հիմքով վերադարձվել և/կամ նախատեսվում վերադարձնել նվիրատուներին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցման հեղինակը Infocom.am կայքի լրագրող Լուսինե Մանվելյանն է, ում ուղարկած հարցումը նույնպես անպատասխան էր թողել ՔՊ-ն։ Այս գործելաոճը ցույց է տալիս, թե քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտման այս վառ օրինակով ինչ բացասական ազդակ է տալիս հանրությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել