Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
11:31 - 16 սեպտեմբերի, 2023

Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Սեպտեմբերի 17-ին Երևանում կանցկացվեն ավագանու ընտրություններ։ Ի տարբերություն Ազգային ժողովի ընտրություններին ավագանու ընտրություններին մասնակցելու համար պարտադիր չէ լինել ՀՀ քաղաքացի։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում՝ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ 

Սեպտեմբերի 7-ի դրությամբ ավագանու առաջիկա ընտրությունների ընտրողների թիվը 824 250 է, որոնցից 14 111-ը ՀՀ քաղաքացիներ չեն։

Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց գերակշիռ մեծամասնությունը՝ 84%-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Շուրջ 3%-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, 2.3%-ը՝ Վրաստանի Հանրապետության, 2%-ը՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ։ Եւս 1176 ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են 76 երկրներ, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ից Արգենտինա, Ավստրալիայից Շվեյցարիա, Հնդկաստանից Իրաք և անգամ Սենթ Քիթս և Նևիս։

 

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել