Իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել , թե նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» այցելել․ ՊՆ
13:53 - 16 սեպտեմբերի, 2023

Իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել , թե նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» այցելել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է  2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի լուսանկարներն ու տեսանյութը և հորդորում ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։

Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել