Մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը
14:12 - 16 սեպտեմբերի, 2023

Մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը։ Այս մասին հայտնում էնե Առողջապահության նախարարությունից։

«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

ԱՆ տարածած հաղորդգրությունում նշվում է, որ «Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: 

«Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցեներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին: 

Նախարարը նշել է այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել