Կովկասի կայունությունը առաջնահերթություն է Անկարայի համար․ Թուրքիայի պաշտպանության նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան առաջնահերթություն է համարում կայունությունն ու խաղաղությունը Կովկասում և աջակցում իր «քույր ազգին»՝ Ադրբեջանին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կովկասի կայունությանը։ Զգալի ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար և շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին՝ «մեկ ազգ, երկու պետություն» հասկացողությամբ», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը վետերանների գալիք օրվա առիթով նախարարությունում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Վետերանների օրը Թուրքիան նշում է սեպտեմբերի 19-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև