news.am: Այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները, Երեւանի բոլոր 475 տեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ կարելի է տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը:
Առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց. «Այսօր Երեւանն ընտրում է ավագանի, բոլորիս լավ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եմ մաղթում: Իմ գնահատմամբ ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ:
460 տեղամասերում եղել են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է:
Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են եւ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օնլայն մենք վերահսկում ենք:
Օրվա ընթացքում պարբերաբար ԿԸՀ սրահից ընտրությունների ընթացքի, բոլոր հնարավոր տվյալները կներկայացնենք»:
ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կներկայացնի քվեարկության մասնակցության թվերը: Առաջին տվյալները կներկայացվեն 12.00-ին:
comment.count (0)