Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի
 |armenpress.am|
13:27 - 17 սեպտեմբերի, 2023

Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը ավագանու ընտրություններում կատարեց իր քվեարկությունը հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասաց. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»:

Նա ասաց՝ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում, բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել: Խաժակյանը հաստիքացուցակի էական վերանայումների կարիք է տեսնում:

Խաժակյանը նկատել է՝ քվեարկությանը մասնակցությունը դեռևս ցածր է: «Ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ այս օրը և այս հորդորը կնպաստի, որ մարդիկ մասնակցեն, քվեարկեն, որովհետև 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրվանից»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել