Քաղաքացին պնդում է՝ իր բնակարանում գրանցված է չորս անձ, որոնց չի ճանաչում
 |factor.am|
18:14 - 17 սեպտեմբերի, 2023

Քաղաքացին պնդում է՝ իր բնակարանում գրանցված է չորս անձ, որոնց չի ճանաչում |factor.am|

factor.am: 2/25 ընտրատեղամասի ընտրացուցակներում անճշտություններ կան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում պնդել է Նոր Նորքի 7-րդ զանգված 34/25 հասցեի բնակիչ Հայկ Հունիկյանը` նշելով, որ մասնավորապես, իրենց տան հասցեում հաշվառված են Հովակիմյան Էդուարդ, Հովակիմյան Նվարդ, Հովակիմյան Շահանե, Հովակիմյան Արտաշես անուն-ազգանուններով քաղաքացիներ, որոնց ինքը չի ճանաչում։

Ընտարատեղամասի նախագահը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց` չի կարող ասել՝ արդյոք այս անձինք մասնակցել են քվեարկությանը, թե` ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել