Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց  |factor.am|
20:21 - 17 սեպտեմբերի, 2023

Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց |factor.am|

Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա` Ձեր թաղում «դվժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»:

Հեռախոսային խոսակցության ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով է քաղաքացին և ով էր նրան ասել, որ իրենց թաղում, իր խոսքով ասած, «դվիժենի անի»: Քաղաքացին, սակայն, չներկայացավ, պնդեց, որ մենք խախտում ենք իր անձնական կյանքի իրավունքը, որ ինքը կարող էր խոսելիս լինել կնոջ հետ, և մենք իրավունք չունեինք լսել իր խոսակցությունը:

Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վստահված անձ Աշոտ Միրզոյանն է:

Ամբողջական հոդվածը` factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել