Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|
00:04 - 18 սեպտեմբերի, 2023

Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Ողջ օրվա ընթացքում մենք տեղամասերում միջադեպ, որպես այդպիսին, չենք ունեցել. ունեցել ենք ազատ. հանգիստ ընտրություններ։ Այդ մասին «Լուրերին» ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Այո՛, մասնակցության ցուցանիշը ցածր է, բայց ինձ համար կարևորը, որ բոլոր ընտրողները եղել են ազատ, ազատ մտել են ընտրատեղամաս առանց որևէ խոչընդոտի կամ դրսում կուտակումների. ազատ, գաղտնի քվեարկել են։ Իրենց ընտրությունը կատարել, գնացել են, ու այս ամբողջ պրոցեսը եղել է իրական ժամանակում ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Խոսելով ընտրողների ցածր մասնակցության իր տպավորությամբ օբյեկտիվ պատճառներից՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե նայենք աշխարհի փորձը՝ ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի, թե ոչ։ Ուղղակի չի ուզում՝ չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է»։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել