«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց
10:40 - 18 սեպտեմբերի, 2023

«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։

Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։

Վարդան Ղուկասյանը իր առաջարկին պատասխանելու համար 96 ժամ տվեց։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ 

1. ՔՊ - 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)
4. Հանրապետություն - 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն - 22․431 (9.68%)

Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն» - 7։ 

Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել