aysor.am: «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։
Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը դեռևս այս հայտարարությանը չեն արձագանքել։
«Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընթացիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝
1. ՔՊ - 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)
4. Հանրապետություն - 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն - 22․431 (9.68%)
Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
- «Ազգային առաջընթաց» - 14
- «Մայր Հայաստան» - 12
- «Հանրապետություն» - 8
- «Հանրային ձայն» - 7։
Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
comment.count (0)