Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը
19:13 - 18 սեպտեմբերի, 2023

Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը») ներկայացրել է իրենց առաջարկը․

«Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։ Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք  լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանի խոսքով եթե «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը» ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնվեն այս տարբերակին, ապա մյուս տարբերակով կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների․

«Քանի որ 65 մանդատից իշխանությունը ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի և որի համար պետք է ապահովվի քվորում, կարող է չապահովվել քվորումը։ Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը։ Այսինքն՝ ընդդիմությունը չի ապահովում քվորումը, նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»։

Մարությանի համոզմամբ՝ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել