Մտել են Շիրակի թեմի առաջնորդի բնակարան ու գողություն կատարել
 |armeniasputnik.am|
20:27 - 18 սեպտեմբերի, 2023

Մտել են Շիրակի թեմի առաջնորդի բնակարան ու գողություն կատարել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Օրերս անհայտ անձը կամ անձինք մտել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարան ու գողություն կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է արքեպիսկոպոսը։

«Չգտնելով արժեքավոր իրեր` տարել են ինձ համար մեծ արժեք ներկայացնող հուշանվերներ, հուշամեդալներ ու լանջախաչեր։ Կոտրել են դուռ ու պահարան»,– ասաց թեմակալ առաջնորդը։

Գողություն կատարած անձը կամ անձինք օգտվել են այն հանգամանքից, որ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եղել է արձակուրդում և մոտ մեկ ամիս բացակայել է երկրից։

Գործով զբաղվում են իրավապահները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել