Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի այսօրվա հարձակմանը․
«Այսօր սարսափելի լուրեր են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից:
Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսություն սկսելու համար»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ Հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը, ՊԲ-ն հաղորդում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։
Ստեփանակերտից եկող հաստատված լուրերի համաձայն՝ վիրավորներ են տեղափոխվում բժշկական կենտրոններ, այդ թվում՝ երեխաներ։
comment.count (0)