Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ՀՀ կառավարության դիմաց

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ՀՀ կառավարության դիմաց։

Մեր թղթակիցը փոխանցեց, որ կա առնվազն մեկ վիրավոր քաղաքացի։ 

Կառավարության շենքի մոտ գտնվող մեր թղթակիցը հայտնում է, որ մեկ ոստիկան վիրավոր է․ վնասվածքը գլխի շրջանում է։

 Կառավարության շենքի մոտ գտնվող Անդրանիկ Թեւանյանը բարձրախոսով հայտարարում է, որ հավաքվածների խնդիրն իշխանափոխության իրականացնումն է։ Նա կոչ է անում չտրվել սադրանքների։

Նշենք, որ ցուցարարները կառավարության շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ առարկաներ էին նետում։ Ոստիկանությունը հորդորեց բռնություն չկիրառել։

Նյութը լրացվում է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով