ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը․ Արմեն  Գրիգորյան
00:19 - 20 սեպտեմբերի, 2023

ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը։ Այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի այս կոնֆլիկտին (խոսքը Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին է-խմբ․)

« ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ գետնի վրա նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են, նրանց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ ինչ-որ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, որտեղ կա նախագահ Պուտինի ստորագրությունը»,- ասաց Գրիգորյանը։

Հարց - Ի՞նչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ի՞նչ պետք է անենք։

Պատասխան - Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքում է տարածաշրջանը, որովհետեւ այս հարցը բազմիցս բարձրացրել ենք։ 

Դիտարկում - Դե Պեսկովն ասեց՝ չէ։

Արձագանք - Ինչպես ասում են՝ գործողություններն ավելի վառ են արտահայտում մտադրությունները, քան խոսքը։ Այս դեպքում մենք տեսնում ենք գործողություններ։ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել