«Դա թող Ռուսաստանը մտածի»․ Արմեն Գրիգորյանը՝ Մեդվեդեւի հայտարարության մասին
00:25 - 20 սեպտեմբերի, 2023

«Դա թող Ռուսաստանը մտածի»․ Արմեն Գրիգորյանը՝ Մեդվեդեւի հայտարարության մասին

Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը։ 

Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց՝ «Դմիտրի Մեդվեդեւն ուղղակի սպառնաց ոչնչացնել մեզ՝ ղեկավարությանը, Դուք ո՞նց եք պատկերացնում սրանից հետո հայ-ռուսական հարաբերությունները»․

«Դա թող Ռուսաստանը մտածի»,- ասաց Գրիգորյանը։ 

Հարցին, թե արդյոք մենք մտածելու բան չունե՞նք, ԱԽ քարտուղարն ասաց․ «Եթե Մեդվեդեւն է այդպիսի վարքագիծ դրսեւորում, ՌԴ-ն պետք է այդ մասին մտածի։ Իրենք պետք է բացատրեն՝ դա ինչ քաղաքականություն է։ Նրանք այս քայլով ուզում են ցույց տալ, որ թիրախը Հայաստանն է։ Լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվում ԼՂ-ում, ու մենք այդպիսի հրապարակային խոսք ենք տեսնում։ Ես կարծում եմ՝ Հայաստանի հանրությունն ադեկվատ արձգանք է տվել դրան»։ 

Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տելեգրամյան ալիքում գրել էր․ «Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։ 

Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ 

Հետո նա որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․․․»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել