ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի վերաբերյալ տեղեկությամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։
Նա ափսոսանք է հայտնում, որ այս անհանգստացնող զարգացումները հետևում են սեպսեմբերի 18-ին տեղի բնակչությանը անհրաժեշտ հումանիտար աջակցություն հասցնելուն։
Գլխավոր քարտուղարը մարտերը դադարեցնելու, էսկալացիան դադարեցնելու և 2020թ. հրադադարը ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու կոչ է անում։
Նրան շարունակում է անհանգստացնել հումանիտար իրադրությունը «գետնի վրա»։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչը հրատապ քայլեր ձեռնարկելու ապահովելու հումանիտար հասանելիություն այն մարդկանց համար, որոնք կարիք ունեն։
Նա կողմերին կոչ է անում դարձյալ կենտրոնանալ վստահությունը վերականգնմանը նպաստելու և տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու ջանքերի վրա։
comment.count (0)