Նիդերլանդների արտգործնախարար Հանկը Բռաունս Սլոթը գրառում է արել X սոցիալական հարթակում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային․
«Ծայրահեղ տագնապալի տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումների մասին։ Այս ամենից խաղաղ բնակչությունն ավելի շատ կտուժի։
Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։
Նիդերլանդները ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում ենք հետագա էսկալացիան կանխելու տարբերակները»,- գրել է Սլոթը։
comment.count (0)