Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով գնացել են խաղաղապահների տեղակայվան վայր․ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով քաղաքի բնակիչներին․

«Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ,
 

Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: 

Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,  հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: 

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն