Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 11 քրեական գործ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության գործադրման, բռյության արդարացման, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի վերաբերյալ 7 քրեական վարույթ։
Մասնավորապես՝
Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի: Հավաքի մասնակիցներից ևս մեկի ձեռքին ոստիկանության ծառայողները նկատել են մետաղական առարկա, սակայն, վերջինս, օգտվելով հավաքի ժամանակ առաջացած քաշքշոցից, դիմել է փախուստի։
Վերոնշյալ բոլոր 11 քրեական վարույթներով իրականացվում է նախաքննություն։
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ ինքնությունները պարզված՝ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպաակով։
ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը կիրազեկի քրեական նախաքննության ընթացիկ արդյունքների մասին։
comment.count (0)