Կառավարության մոտ իրավիճակը լարվել է․ ոստիկանների ու ցուցարարների միջեւ ծեծկռտուք սկսվեց
21:56 - 20 սեպտեմբերի, 2023

Կառավարության մոտ իրավիճակը լարվել է․ ոստիկանների ու ցուցարարների միջեւ ծեծկռտուք սկսվեց

Կառավարության շենքի մոտ իրադրությունը լարված է։ Ոստիկանության ու քաղաքացիների միջեւ ուժեղ քաշքշուկ է սկսվել։

Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ մի պահ ծեծկռտուք սկսվեց, ոստիկանությունն ուժի գործադրմամբ բերման է ենթարկում քաղաքացիներին։ Որոշ ցուցարարներ կոչ են անում հետ քաշվել ու սադրանքների չտրվել։

Ոստիկանությունը կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ գործողությունները չդադարեցնելու պարագայում հատուկ միջոցներ է կիրառելու։

Ոստիկանության ուժերը վահաններով պատսպարված շրջապատել են կառավարության շենքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել