ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի Ռուսաստանի դեսպանատուն
22:24 - 20 սեպտեմբերի, 2023

ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի Ռուսաստանի դեսպանատուն

Ազգային-Ժողովրդավարական Բևեռն այսօր հանրահավաք էր իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Ազատության հրապարակից նրանք դեպի Ռուսաստանի դեսպանատուն երթ իրականացրին, որի ժամանակ նշեցին․ «Այս պահին Հանրապետության հրապարակում մեր այս աղետի ճարտարապետները, մեր ժողովրդին մոլորեցնելով, նորից փորձելու են մեզ տանել և կանգնեցնել նույն փոցխի վրա։ Մեր պայքարով մենք պետք է մաշեցնենք Հանրապետության հրապարակի շարժումը, որին աջակցում են մեր բոլոր թշնամիները»։

Հիշեցնենք, որ զուգահեռ Հանրապետության հրապարակում հանրահավաք էին իրականացնում ընդդիմադիրները։

ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում էին «Ռուսաստան դավաճան», մասնակիցներից մեկը դեսպանատան մոտ պատռեց իր ռուսական անձնագիրը։ 

Երթն այնուհետև շարժվեց դեպի կառավարական առանձնատուն, որտեղ ելույթներ ունեցան ԱԺԲ խորհրդի անդամները։ Մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

Երթը սկսեց շարժվել դեպի Ազատության հրապարակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել