Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվել է

Կառավարությունը հետաձգել է Snoop Dogg-ի երևանյան համերգը։

 «Ցավով ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը հետաձգելու Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»,- անգլերենով գրել է համերգը կազմակերպող ընկերությունը՝ նշելով, որ նոր համերգի տոմսերի և ժամկետի մասին կհայտնեն շուտով։

Հիշեցնենք, որ համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն