Երեք ժամ տևած բանակցություններն ավարտվել են, արցախյան կողմը վերադառնում է Եվլախից։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում:
Հիշեցնենք՝ երեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 13։00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Այնուհանդերձ, դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար շարունակել է կրակ արձակել։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ համաձայնություն է ձեռք բերվել դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Միաժամանակ որոշվել է, որ վերաինտեգրման հարցերը կքննարկվեն տեղի հայ բնակչության հետ հանդիպման ժամանակ։
Այսօր ադրբեջանական Եվլախում կայացել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպումը։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
Լուսանկարը՝ reuters-ի
comment.count (0)