Ցուցարարների կողմից խուլիգանության և ուրիշի գույքը վնասելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
18:33 - 21 սեպտեմբերի, 2023

Ցուցարարների կողմից խուլիգանության և ուրիշի գույքը վնասելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, խափանելով տրանսպորտային եթևեկությունը, հարվածներ են հասցրել փողոցի այդ հատվածով երթևեկող ավտոմեքենային, վնասել այն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝  խուլիգանության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը վնասելու հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել